Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ 08.02.2019

  Տավուշի մարզպետարանը աշխատանքի է հրավիրում անգլերենի գերազանց իմացությամբ, միջազգային կազմակերպությունների, գործարար մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությամբ օժտված մասնագետի: Ցանկացողները ինքնակենսագրությունը ներկայացնեն մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին կամ ուղարկեն tavush.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային հասցեով:  

Ավարտվում է լուսավորության ծրագիրը

Ավարտվում է լուսավորության ծրագիրը 08.02.2019

 Բերդ համայնքի Նորաշեն, Նավուր, Տավուշ, Իծաքար բնակավայրերի և Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյան, Պարույր Սևակ փողոցների գիշերային լուսավորության կառուցման ծրագրի վերջին աշխատանքներն են ընթանում: Կատարվել է պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ավելի քան 31 մլն. դրամ գումար միջոցներով, որից 60 տոկոսը ներդրել է համայնքը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:    

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Ազատամուտ համայնքում էր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Ազատամուտ համայնքում էր 08.02.2019

Մարզպետը շրջայց է կատարել համայնքում և դպրոցում, հանդիպել է մանկավարժների հետ: Դպրոցը համայնքի ամենակարևոր օղակն է, այն, հատկապես գյուղում, և կրթական հաստատություն է, և մշակութային օջախ է: Այստեղով անցնում են մեր սերունդները, և դպրոցի հետ կապված ամեն ինչ կարևորվում է, համոզմունք է հայտնել մարզպետը: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել են համայնքի համար առաջնահերթություն հանդիսացող խնդիրները, մասնավորապես տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 07.02.2019

  2019 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստը հետևյալ օրակարգով.  1. Խաշթառակ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին:    2. Խաշթառակ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին:  

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը աշխատանքային առաջին օրը խորհրդանշական այց կատարեց Հաղարծնի վանական համալիր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը աշխատանքային առաջին օրը խորհրդանշական այց կատարեց Հաղարծնի վանական համալիր 07.02.2019

  Աշխատանքային   առաջին   օրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը   այց կատարեց Հաղարծին վանական համալիր, որտեղ նրան ընդունեց Տավուշի թեմի առաջնորդ,   գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը : Հանդիպմանը ներկա էին նաև   հոգևոր դասի,   համայնքների, հասարակական կազմակերպությունների, արվեստի և կրթական հաստատությունների, ԶԼՄ-ների   ներկայացուցիչներ:   Բագրատ սրբազանը, ողջունելով, իր գոհունակությունը հայտնեց Հայկ Չոբանյանին...

Տավուշի մարզպետն առաջինը ծանոթացել է աշխատակիցների հետ

Տավուշի մարզպետն առաջինը ծանոթացել է աշխատակիցների հետ 07.02.2019

  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային առաջին օրն սկսել է ծանոթությամբ մարզպետարանի աշխատակազմի հետ: Մարզպետը առավոտից շրջել է բոլոր աշխատասենյակներով, ծանոթացել ղեկավարների, աշխատակիցների, նրանց աշխատանքային պայմանների հետ:  Բացի ծանոթությունը, մարզպետը հետաքրքրվել է նաև առաջնահերթ խնդիրներով, վստահեցրել նրանց, որ համատեղ աշխատանքը լինելու է պարզ, գործնական ու պատասխանատու:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27