Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ

09.11.2019

Նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Տավուշի մարզ։ Մարզպետ Հայկ Չոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ՝ նախագահն իր այցը սկսել է սահմանամերձ Չինարի գյուղից։ Չինարիում նախագահը հանդիպել և զրուցել է համայնքի բնակիչների հետ։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինարեցիներին՝ իրենց հողին ու երկրին կպած լինելու համար։

-Շնորհակալության խոսքերի հետ մեկտեղ ուզում եմ նաև վստահեցնել, որ ամեն օր մենք ձեր մասին ենք մտածում: Մտածում ենք այն մարդկանց մասին, որոնք սահմանին են, դժվարին պայմաններում են ապրում և պաշտպանում են ոչ միայն իրենց ընտանիքը, այլև ծրագրեր են կառուցում իրենց երեխաների ապագայի համար,- ասել է Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահն այցելել է Այգեձոր՝ Մելիս Բաբայանի հիմնած արևադարձային այգին, շրջայց է կատարել «Էկո գարդեն» ՍՊԸ-ում, ինչպես նաև Նավուր համայնքում հիմնված «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվում։

Տիկին Նունե Սարգսյանը և մարզպետի տիկին Արմինե Թումանյանն այցելել են Գետահովիտի և Իջևանի բժշկական կենտրոններ, որտեղ հանձնել են նվերներ և մասնակցել են սեմինարների։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Արմեն Սարգսյանը հանդիպել և զրուցել է ուսանողների հետ, պատասխանել է նրանց հարցերին։ Այնուհետև նախագահը և տիկին Նունե Սարգսյանը համալսարանի բակում տնկել են եղևնի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27