Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանում կայացել է «Էկոթոն Տավուշ. Տավուշի մարզի առջև ծառացած կլիմայական հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումները» խորագիրը կրող միջոցառում

13.11.2019

Նոյեմբերի 8-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի է ունեցել «Էկոթոն Տավուշ. Տավուշի մարզի առջև ծառացած կլիմայական հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումները» խորագիրը կրող միջոցառումը, որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի և «Այրես զարգացման հիմնադրամի» կողմից` "EcoQuest" ծրագրի շրջանակներում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրի և Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկերությամբ և աջակցությամբ:

Նպատակն էր համախմբել շահագրգիռ կողմերին, հանրությանը, համայնքի անդամներին՝ համատեղ սահմանել Տավուշի մարզի առջև ծառացած կլիմայական մարտահրավերները և մշակել լուծումներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ համայնքի վրա:

Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նունե Սաքանյանը, Դիլիջանի միջազգային դպրոցի կայունության համակարգող Գաուտամ Բաներջին և մի շարք հյուրեր, ովքեր հանդես են եկել ողջույնի խոսքերով և զեկույցներով։

Միջոցառման ընթացքում ներկա ավելի քան 5 տասնյակ երիտասարդ բնապահպանները՝ բաժանվելով տարբեր խմբերի, սահմաված ժամանակահատվածում մշակել և ներկայացրել են առկա խնդիրների լուծման իրենց տարբերակները, իսկ ժյուրին լավագույն լուծում առաջարկելու համար ընտրել է լավագույն խմբերին։ Որպես մրցանակ` վերջիններիս հանձնել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից պատրաստված պարգևատրման վկայականները` 250 հազար ՀՀ դրամին համարժեք ծրագրին աջակցող նյութեր տրամադրելու համար:

Հաղթող խմբերն էին`

  • ԿԱԹԻԼ2
  • Մովսես
  • ԷԿՈմշակույթ
  • Բարդի

Բոլոր ներկաները ստացել են մասնակցության վկայաններ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրի կողմից տրամադրված նվերներով լի էկո տոպրակներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26