Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթացքի մեջ է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը

Ընթացքի մեջ է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը 11.02.2019

 Մարզի հանրակրթական դպրոցներում ընթացքի մեջ է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, աշխարհագրություն առարկաներից: Օլիմպիադաներն անց են կացվում օնլայն եղանակով: Առաջադրանքներն օլիմպիադայի օրը տեղադրվում են olymp.am կայքում: Մասնակցում են հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաները: Ընդհանուր թվով առաջին փուլի համար գրանցվել է 2690 աշակերտ:...

Նոր Հայաստանի հաղթական ձեռքբերումների նավարկությունն սկսված է. Տավուշի մարզպետ Հ. Չոբանյան

Նոր Հայաստանի հաղթական ձեռքբերումների նավարկությունն սկսված է. Տավուշի մարզպետ Հ. Չոբանյան 11.02.2019

  Փետրվարի 6-ին կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետի նշանակվեց Հայկ Չոբանյանը։ ArmDay.am-ը մարզի առաջնահերթ խնդիրների ու առաջիկա քայլերի մասին զրուցել է նորանշանակ մարզպետի հետ: - Երբևէ մտածե՞լ էիք, մարզպետ լինելու մասին, նման ցանկություն ունեցե՞լ եք: -Միշտ համոզված եմ եղել, որ Հայաստանի իրական զարգացում կարող ենք արձանագրել միայն մարզերի զարգացման դեպքում, հաղթանակ՝ երբ մարզերը գերազանցեն մայրաքաղաքին տնտեսական ցուցանիշներով։ Մարզպետի դերը շատ կարևոր է այս գործում, քանի որ...

Քննարկվել են արոտների կայուն կառավարմանն առնչվող հարցեր

Քննարկվել են արոտների կայուն կառավարմանն առնչվող հարցեր 11.02.2019

  Այսօր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում ,,Ռազմավարական զարգացման գործակալություն,, /ՌԶԳ/ ՀԿ-ի ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հաձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանի մասնակցությամբ քննարկվել են արոտների կայուն կառավարմանն առնչվող հարցեր, վեր են հանել ոլորտի խնդիրները՝ հետագա ծրագրերի ավելի արդյունավետ իրականացման նպատակով: Քննարկումը վարել է մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Կատարվել է նաև արոտների կայուն...

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ 08.02.2019

  Տավուշի մարզպետարանը աշխատանքի է հրավիրում անգլերենի գերազանց իմացությամբ, միջազգային կազմակերպությունների, գործարար մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությամբ օժտված մասնագետի: Ցանկացողները ինքնակենսագրությունը ներկայացնեն մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին կամ ուղարկեն tavush.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային հասցեով:  

Ավարտվում է լուսավորության ծրագիրը

Ավարտվում է լուսավորության ծրագիրը 08.02.2019

 Բերդ համայնքի Նորաշեն, Նավուր, Տավուշ, Իծաքար բնակավայրերի և Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյան, Պարույր Սևակ փողոցների գիշերային լուսավորության կառուցման ծրագրի վերջին աշխատանքներն են ընթանում: Կատարվել է պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ավելի քան 31 մլն. դրամ գումար միջոցներով, որից 60 տոկոսը ներդրել է համայնքը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:    

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Ազատամուտ համայնքում էր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Ազատամուտ համայնքում էր 08.02.2019

Մարզպետը շրջայց է կատարել համայնքում և դպրոցում, հանդիպել է մանկավարժների հետ: Դպրոցը համայնքի ամենակարևոր օղակն է, այն, հատկապես գյուղում, և կրթական հաստատություն է, և մշակութային օջախ է: Այստեղով անցնում են մեր սերունդները, և դպրոցի հետ կապված ամեն ինչ կարևորվում է, համոզմունք է հայտնել մարզպետը: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել են համայնքի համար առաջնահերթություն հանդիսացող խնդիրները, մասնավորապես տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57