Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

13.11.2019

2019թ. նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ին կգումարվի Գանձաքար համայնքի ավագանու արտահերթ նիստը, հետևյալ օրակարգով.

  1. Գանձաքար համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 43 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
  2. Գանձաքար համայնքի 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
  3.  2020 թվականի Գանձաքարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
  4.  2020 թվականի համայնքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
  5. Գանձաքար համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
  6. Գանձաքար համայնքի սեփականություն հանդիսացող նպատակային նշանակությունը` բնակավայրերի, այլ հողեր գործառնական նշանակության հողերից 0.14 հա մակերեսով հողամաս մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու և տարեկան վճարի մեկնարկային գին սահմանելու մասին:
  7. «Բլեսկ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացրած 2900 մ երկարությամբ D63-D108 մմ ջրագիծը Գանձաքար համայնքին անհատույց նվիրաբերությամբ հատկացնելու և համայնքի հաշվեկշռում գրանցելու մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 15:30:43