Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը աշխատանքային առաջին օրը խորհրդանշական այց կատարեց Հաղարծնի վանական համալիր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը աշխատանքային առաջին օրը խորհրդանշական այց կատարեց Հաղարծնի վանական համալիր 07.02.2019

  Աշխատանքային   առաջին   օրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը   այց կատարեց Հաղարծին վանական համալիր, որտեղ նրան ընդունեց Տավուշի թեմի առաջնորդ,   գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը : Հանդիպմանը ներկա էին նաև   հոգևոր դասի,   համայնքների, հասարակական կազմակերպությունների, արվեստի և կրթական հաստատությունների, ԶԼՄ-ների   ներկայացուցիչներ:   Բագրատ սրբազանը, ողջունելով, իր գոհունակությունը հայտնեց Հայկ Չոբանյանին...

Տավուշի մարզպետն առաջինը ծանոթացել է աշխատակիցների հետ

Տավուշի մարզպետն առաջինը ծանոթացել է աշխատակիցների հետ 07.02.2019

  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային առաջին օրն սկսել է ծանոթությամբ մարզպետարանի աշխատակազմի հետ: Մարզպետը առավոտից շրջել է բոլոր աշխատասենյակներով, ծանոթացել ղեկավարների, աշխատակիցների, նրանց աշխատանքային պայմանների հետ:  Բացի ծանոթությունը, մարզպետը հետաքրքրվել է նաև առաջնահերթ խնդիրներով, վստահեցրել նրանց, որ համատեղ աշխատանքը լինելու է պարզ, գործնական ու պատասխանատու:  

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան 06.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ փետրվարի 5-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։ Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Բերդի տարածաշրջանում

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Բերդի տարածաշրջանում 06.02.2019

Այսօր քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր Բերդի տարածաշրջանում, որը Բերդի համայնքապետարանում անց է կացրել Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Ընդունելությանը մասնակցել են 9 քաղաքացի Բերդ քաղաքից և Չինարի, Մովսես, Նավուր գյուղերից: Նրանցից 2-ը դիմել են տան վերանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, 1-ը՝ բնակարան հատկացնելու: Քաղաքացիներից 6-ը նույնպես ֆինանսական աջակցություն են խնդրել բուժման համար օգտագործելու նպատակով: Բոլորի դիմումներն ընդունվել են և...

Քննարկվեցին Ազատամուտ համայնքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

Քննարկվեցին Ազատամուտ համայնքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները 06.02.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի, Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանի և կանադահայ գործարար Վահրամ Վահրամյանի հետ քննարկեց Ազատամուտ համայնքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկումը ծավալվեց մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում պտղաբուծության ծրագիր իրականացնելու,...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 04.02.2019

   2019 թվականի փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում, տեղի կունենա համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով.   1. Իջևան համայնքի 2019թ. բյուջեի տարեկան եկամուտների ու ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին:   2. Իջևանի համայնքապետարանի ենթակայության հիմնարկներում դրույքաչափերի փոփոխություն կատարելու մասին:   3. Իջևան քաղաքի Աբովյան, Գանինի, Անկախության փողոցներում երթևեկության կանոնները կարգավորող նշաններ տեղադրելու և գծանշումներ կատարելու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05