Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԵՐԵԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԵՐԵԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 27.02.2019

   Մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության, սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանն առնչվող հարցեր:   ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, տեղում դիտարկել կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինմանն ուղղված աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ:  Դավիթ Տոնոյանը...

Քննարկվել են խնամատարության ինստիտուտի զարգացման ու ներառական կրթության որակի բարելավման հարցեր

Քննարկվել են խնամատարության ինստիտուտի զարգացման ու ներառական կրթության որակի բարելավման հարցեր 27.02.2019

 Խնամատարության ինստիտուտի զարգացման ու ներառական կրթության որակի բարելավման հարցերն են այսօր քննարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Քննարկվող հարցերի համատեքստում մարզպետը կարևորել է իրազեկման խնդիրը, նշել, որ խնդիրները լուծելիս առաջին հերթին պետք է ելնել երեխայի շահեկանության տեսանկյունից և ստեղծել դրա մշակույթը: Հաջորդը նշվել է ծառայությունների համակարգի ձևավորման և երեխայի պաշտպանության ինստիտուտի...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 26.02.2019

  Մարտի 4-ին, ժամը 17:00-ին, Այրումի համայնքապետարանի վարչական շենքում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝  1. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2019թ. բյուջետային ֆինանսավորման համայնքային սեփականություն հանդիսացող ,,Բազմաբնակարան անավարտ շենքի տանիքի մի հատվածի կառուցում,, ծրագրին մասնակցելու համաձայնություն տալու մասին:   2. Այրում համայնքի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ների շենքերը որպես հիմնական միջոց...

Բարերարի միջոցներով վերանորոգվում է դպրոցի մարզադահլիճը

Բարերարի միջոցներով վերանորոգվում է դպրոցի մարզադահլիճը 26.02.2019

  Բարերար Կարեն Գրիգորյանի միջոցներով Հաղարծինի միջնակարգ դպրոցը շուտով կունենա վերանորոգված մարզադահլիճ: Թեպետ  Կարենը միայն առաջին դասարանն է սովորել գյուղի դպրոցում, որից հետո ընտանիքը 1987 թվականից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Ուստլարինսկի շրջան և այնտեղ էլ ավարտել է ուսումը, սակայն միշտ էլ ամուր թելերով կապված է եղել հայրենի գյուղին: Ռուսաստանաբնակ գործարարի ֆինանսավորմամբ վերանորոգվող մարզադահլիճը, որ վաղուց չէր օգտագործվում, կծառայի 1-5-րդ...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել 26.02.2019

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել Փետրվարի 25-ին hetq.am կայքում հրապարակված ,,Կյանքը ,,զոնայում,, և ,,զոնայից,, դուրս. Ապագա տուրի սեփականատերը՝ համակարգի ճնշումների մասին,, հրապարկման վերաբերյալ: Հայկ Չոբանյանը մասնավորապես նշել է . -Մեր ուղղակի պարտականությունն է պարկեշտ և ստեղծարար գործարարի, ձեռնարկության ոչ միայն բնականոն գործունեության ապահովումը, այլև համակողմանի աջակցությունը։ Հարգելի պարոն Չիբուխչյան, անհոգ եղեք այս առումով,...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 26.02.2019

2019թ. փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, կկայանա Աչաջուր համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Աչաջրի համայնքապետի 2018թ. տարեկան հաշվետվությունը քննարկելու մասին: 2. 2018թ. ընթացքում Աչաջուր համայնքի զարգացման հնգամյա ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու մասին: 3. Աչաջուր համայնքի 2019թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25