Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 18.02.2019

  Փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Ներքին Ծաղկավան համայնքի ավագանու հերթական նիստը:  

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 15.02.2019

  Փետրվարի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է մարզի գյուղական և քաղաքային համայնքների 34 բնակիչ: Ներկայացվել են տարբեր բնույթի խնդիրներ, որոնց գերակշիռ մասը՝ 24 քաղաքացու դիմում, եղել է դրամական աջակցության ու աշխատանքի տեղավորման հարցերով: Դիմումներին ընթացք տալու և արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը կոնկրետ հանձնարարականներ ու ժամկետներ է տվել պատասխանատուներին՝ նշելով, որ անհրաժետ է...

Քննարկվել են հետագա աշխատանքում  նախընտրելի հիմնական սկզբունքները, առաջիկա անելիքները

Քննարկվել են հետագա աշխատանքում նախընտրելի հիմնական սկզբունքները, առաջիկա անելիքները 15.02.2019

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվել են հետագա աշխատանքում նախընտրելի հիմնական սկզբունքները, առաջիկա անելիքները: Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար հակիրճ ներկայացրել է իր պատկերացմամբ տվյալ ոլորտի զարգացման հեռանկարը, այդ ուղղությամբ աշխատելու համար ստորաբաժանման հնարավորությունները, խնդիրները: Մարզպետը խիստ կարևորել է մարզպետարանի գործունեության արդյունավետության բարձրացման...

Կրթության ոլորտում չլուծվող խնդիր չկա, ասել է մարզպետը

Կրթության ոլորտում չլուծվող խնդիր չկա, ասել է մարզպետը 14.02.2019

 Փետրվարի 13-ին մարզի դպրոցների տնօրենների հետ ունեցած խորհրդակցությանը, որին ներկա են եղել նաև համայնքների ղեկավարները, մարզպետ Հայկ Չոբանյանը, կարևորելով դպրոցի դերը համայնքում, նշել է, որ դպրոցը համայնքի թիվ մեկ հաստատությունն է, համայնքի բովանդակային բաղադրիչը և հորդորել, որ համայնքը և դպրոցը լինեն մեկ միասնություն: <<Դպրոցը պետք է լինի համայնքի կրթական, մշակութային լիդերը, ղեկավարը>>,- ասել է մարզպետը: Անդրադառնալով միջանձնային խնդիրներին, մարզպետը նշել է....

Հանդիպում մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ

Հանդիպում մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ 14.02.2019

-Մեր նպատակը համայնքների և համայնքային ծառայության ուժեղացումն է, սա համար 1 խնդիրն է, որին հետևելու ենք ցանկացած գործողության, ծրագրի իրականացման ընթացքում: Եվ այդ ուժեղացման գործընթացի մեջ շատ կարևոր դեր պիտի խաղա ավագանիների ինստիտուտի հզորացումը և այդ ինստիտուտի գործնական կայացումը, - սա առաջին սկզբունքն էր, որ ներկայացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզի համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների հետ հանդիպմանը: Շարունակելով շարադրել համայնքների հետ համագործակցության և նրանց...

Հերթական սուբվենցիոն ծրագիրը

Հերթական սուբվենցիոն ծրագիրը 13.02.2019

  Պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Բերդ քաղաքում ավարտին է մոտենում Միջին աղբյուրի վերականգնման, տարածքի բարեկարգման և հարակից թաղամասի աստիճանասանդղակի կառուցման շինարարությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 23 մլն դրամ է, որից 60 տոկոսը վճարել է Բերդի համայնքապետարանը, իսկ 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:   Լուսանկարները՝ Վահրամ Զարգարյանի

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57