Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզում լապորասկոպիկ վիրահատություններ են իրականացվում 28.06.2011
Տավուշի մարզի առողջապահության ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է լապորասկոպիկ վիրահատությունների իրականացումը, որն այստեղ հնարավոր դարձավ համապատասխան վիրահատական սարքի ձեռքբերումից հետո: Նորագույն բժշկական սարքավորումը ձեռք է բերվել 2005-2008 թ.թ. մարզի զարգացման ծրագրով` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի նախանձախնդիր ջանքերի շնորհիվ:

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 24.06.2011
Շտապ օգնության ծառայության արդիականացման ծրագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստան ներկրված շտապ օգնության մեքենաներից 4-ը հատկացվեց Տավուշի մարզին: 3 ռեանիմոբիլ և 1 գծային մեքենաները բաշխվեցին համապատասխանաբար Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի և Իջևանի բժշկական կենտրոններին:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ 23.06.2011
Հունիսի 22-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հերթական աշխատանքային այցով Տավուշի մարզում էր, որի շրջանակներում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ մասնակցեց նաև Աչաջրի թիվ 1 պոմպակայանի բացման արարողությանը: Այն վերակառուցվել է > հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամի հատկացրած 866,000 ԱՄՆ դոլարով ամբողջությամբ վերակառուցվել է պոմպակայնի շենքը, վերազինվել են պոմպերը, ինչը հնարավորություն կտա անխափան ջրամատակարարում ապահովել գյուղացիական տնտեսություններին:
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 17.06.2011
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՊՈԱԿ-ի կողմից մարզերում իրականացվող թեմայով հետազոտությունների շրջանակում Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ 1-ին ֆոկուս խմբի հանդիպումը: Մասնակցում էին մարզում գործող սոցիալական ոլորտի բոլոր պետական կառույցների, համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տարեվերջյան ամփոփիչ փառատոն 16.06.2011
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա և ուսումնական տարվա ավարտի առթիվ Տավուշի մարզում հունիսի 15-ին կազմակերպվել էր մարզի երաժշտական դպրոցների սաների ամենամյա փառատոնը: Այն կայացավ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում և մասնակցում էին մարզի բոլոր 12 երաժշտական դպրոցների ընդհանուր թվով 50 աշակերտ:
Հերթական խորհրդակցությունն աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով 08.06.2011
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական խորհրդակցությունն էր հրավիրել, որի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի թիվ 108-Ն որոշմամբ Տավուշի մարզպետարանին հատկացված գումարների հաշվին մարզի դպրոցներում, համայնքային կենտրոններում իրականացվող աշխատանքների ընթացքը: