Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

18.08.2012

Օգոստոսի 17–ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քննարկվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և տրվեցին նոր հանձնարարականներ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Մասնավորապես քննարկվեցին մարզում բերքահավաքի ընթացքը և ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրները, որոնց մասին տեղեկատվություն ներկայացրեցին աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը և քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը: Քաղաքաշինության վարչության պետ Վոլոդյա Սարգսյանը ներկայացրեց ՀՀ պետբյուջեից հրատապ խնդիրների լուծման համար տրամադրվող միջոցներով 3-րդ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը և ստացավ նոր հանձնարարական մշակել առաջարկներ 4-րդ ծրագրում ընդգրկելու համար: Ֆինանսական և սոցիալ- տնտեսական վարչությանը մարզպետ Արմեն Ղուլարյանը նորից հանձնարարեց հետևողական և շատ ուշադիր լինել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքն ըստ ժամանակացույցի ապահովելու հարցում: Տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչությունը պետք է նախապատրաստվի Ջերմուկում հոկտեմբերի 5-6-ը կայանալիք գյուղական համայնքների 2-րդ համաժողովին` ներկայացնելով քննարկման արժանի թեմաների առաջարկներ և մասնակիցների թեկնածուներ: Վարչությունը նաև հանձնարարական ստացավ հետամուտ լինել համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի գործունեությանը, աշխատանքեր տանել, որպեսզի դրանում ընդգրկվեն նոր համայնքներ: Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը ներկայացրեց նոր ուսումնական տարվա հետ կապված կատարվող նախապատրաստական աշխատանքները: Բոլոր ստորբաժանումներին մարզպետը հանձնարարական տվեց նախապատրաստվել հայ-ռուսական 2-րդ ֆորումին, որը կկայանա հոկտեմբերի 25-26-ը:
Մարզպետ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ինքը օգոստոսի 20-ից գտնվելու է արձակուրդում, իսկ այդ ընթացքում մարզպետի պարտականությունները կկատարի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29