Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

10.08.2012

2012թ. օգոստոսի 9-ին Իջևան քաղաքում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին ութ քաղաքացիներ Իջևան քաղաքից և Այգեհովիտ ու Գետահովիտ գյուղերից: Ընդունելությանը մասնակցած ութ քաղաքացիներից մեկը դիմել էր աշխատանքի տեղավորման, երկուսը՝ ֆինանսական աջակցության, երկուսը՝ բնակարանի, երեքը` այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդիրների վերաբերյալ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29