Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հյուրերի այցը տոնական տրամադրությամբ էր լցրել սահմանապահ գյուղի օրը

Հյուրերի այցը տոնական տրամադրությամբ էր լցրել սահմանապահ գյուղի օրը 14.05.2013

,,Ազգ,, օրաթերթի լրագրող Հասմիկ Հարությունյանի՝ սահմանամերձ Տավուշի մարզի Չինարի գյուղի մասին պատմող հոդվածը անմիջապես լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում: ,,Չինարի. պատերազմը չի ավարտվել, ես տեսնում եմ պատերազմը,, վերնագրով ակնարկում պատմվում էր պատերազմ տեսած, զոհեր տված, սակայն իրենց հող ու ջրին, իրենց արմատներին ամուր կառչած չինարեցիների կյանքի, նրանց անկոտրում կամքի ու հերոսական ոգու մասին: Տարբեր տեղերից մարդիկ իրենց աջակցությունն էին առաջարկում գյուղին, որպեսզի չինարեցին զգա,...

Ուսանողուհու առաջին ցուցահանդեսը

Ուսանողուհու առաջին ցուցահանդեսը 14.05.2013

Մայիսի 13-ին Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Բաղդասարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, համալսարանի տնօրինությունը, ուսանողներ ու դասախոսներ, արվեստասեր մարդիկ: Շուշանին առաջին ցուցահանդեսի առթիվ շնորհավորեցին ու ստեղծագործական կանաչ ճանապարհ մաղթեցին մարզպետ Արմեն Ղուլարյանը, համալսարանի տնօրեն...

                       ՄԱՅԻՍԻ 9-Ը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆ

ՄԱՅԻՍԻ 9-Ը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆ 13.05.2013

Մայիսի 9-ին լրացավ Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի 68-րդ տարեդարձը: Պատերազմ, որին խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ հերոսաբար մասնակցեց նաև հայ ժողովուրդն ու իր անգնահատելի ներդրումն ունեցավ հաղթանակի նվաճման գործում: Իսկ ահա 20-րդ դարավերջին պատմական Շուշիի փառահեղ ազատագրմամբ մայիսյան հաղթանակներին ավելացավ ևս մեկը՝ էլ ավելի իմաստավորելով ու արժևորելով խաղաղության համաժողովրդական տոնահանդես դարձած Հաղթանակի օրը: Ամեն տարի մայիսյան...

                                           ԽԱՇԹԱՌԱԿՆ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՏՈՒՆԸ

ԽԱՇԹԱՌԱԿՆ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՏՈՒՆԸ 13.05.2013

Հաղթանակի ու խաղաղության օրը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի համար նշանավորվեց ևս մի կարևոր իրադարձությամբ. մայիսի 9-ին համայնքի հավատավոր բնակչության առաջ իր դռները բացեց Սուրբ Դավիթ մարգարեի անունը կրող նորակառույց եկեղեցին, որի կառուցումը հովանավորել է գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ Արտակ Քամալյանը: Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորը եկեղեցին կառուցել է ի հիշատակ իր Դավիթ եղբոր: Եկեղեցու բացումը համագյուղական տոնախմբության էր վերածվել, և աննկարագրելի էր գյուղացիների խանդավառությունը:...

ՆՇՎԵՑ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ 08.05.2013

Սկսած 2002 թվականից, ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, մայիսի 8-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում նշվում է որպես Երկրապահի օր՝ կապվելով պատմական Շուշիի ազատագրման օրվա հետ:

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.05.2013

Սիրելի տավուշցիներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ ու զինվորականներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Հայ ժողովրդի համար մայիսը դարձել է հաղթանակների ամիս. Ավարայր, Սարդարապատ, Բաշ-Ապարան, գերմանական ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակ, որում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Իսկ ահա 20-րդ դարավերջին մայիսը նշանավորվեց հայկական զենքի նոր հաղթանակով՝ պատմական Շուշիի փառահեղ ազատագրմամբ, որը դարձավ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 09:59:05