Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ

08.05.2013

Սկսած 2002 թվականից, ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, մայիսի 8-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում նշվում է որպես Երկրապահի օր՝ կապվելով պատմական Շուշիի ազատագրման օրվա հետ: Սահմանամերձ Տավուշի մարզում օրը նշանավորվում է բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներով: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Երկրապահի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում տեղի ունեցավ Իջևանի Ազատամարտիկների հրապարակում: Չնայած անձրևային եղանակին՝ շատերն էին եկել իրենց հարգանքի տուրքը մատուցելու արցախյան ազատամարտում զոհված իջևանցի նահատակների հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, արցախյան ազատամարտի վետերաններ, զինվորականներ, ովքեր ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09