Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07.05.2013

Սիրելի տավուշցիներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ ու զինվորականներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Հայ ժողովրդի համար մայիսը դարձել է հաղթանակների ամիս. Ավարայր, Սարդարապատ, Բաշ-Ապարան, գերմանական ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակ, որում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Իսկ ահա 20-րդ դարավերջին մայիսը նշանավորվեց հայկական զենքի նոր հաղթանակով՝ պատմական Շուշիի փառահեղ ազատագրմամբ, որը դարձավ մայիսյան հաղթանակների պսակն ու նորովի իմաստավորեց ու արժևորեց համաժողովրդական դարձած Մայիսի 9-ի տոնական օրը:
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով փառապանծ տոնի առթիվ, առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում մեր երկրի սահմաններին: Սահմանամերձ Տավուշի մարզի բնակչի համար ամենաթանկ արժեքը խաղաղությունն է, որովհետև միայն խաղաղ պայմաններում սահմանին ապրող մարդը կարող է հող մշակել, արարել ու բարիք ստեղծել: Ու այդ խաղաղությունն այսօր ապահովում է անկախ Հայաստանի երիտասարդ, հզոր ու մարտունակ բանակը: Իսկ մեր հաղթանակները թող որ այսուհետ լինեն միայն աշխատանքում, գիտության մեջ, մեր կյանքի մյուս ոլորտներում:
Առողջություն ու երջանկություն Ձեզ բոլորիդ, սիրելի տավուշցիներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05