Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲԱՇԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍՎԱԾ ԵՆ 13.03.2013
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից Տավուշի մարզին հատկացվել է 761.200 լիտր դիզվառելիք, 400 տոննա ազոտական պարարտանյութ, 45 տոննա գարնանացան գարի, 6 տոննա առվույտի սերմացու, 4 տոննա կորնգանի սերմացու և 3 տոննա եգիպտացորենի առաջին վերարտադրության էլիտար սերմացու: Դիզվառելիքի բաշխման աշխատանքներն սկսված են: Բաշխումը համայնքներին կատարվել է`...
ՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ 11.03.2013
Մարտի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ըստ ոլորտների վարչությունների պետերը և բաժինների վարիչները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները: Այնուհետև տրվեցին նոր հանձնարարականներ: Մասնավորապես առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրանալու և նոր մրցույթ...
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ 07.03.2013
Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Գարնանաբույր տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, անսահման սեր, հաջողություններ աշխատանքում ու կյանքում: Գարնան առաջին այս գեղեցիկ տոնը ևս մի հաճելի առիթ է մեծարելու ու գնահատելու կնոջը, արժևորելու նրա դերակատարությունը ընտանիքում ու հասարակական կյանքում: Թեպետ փոխվել են ժամանակները, և այսօր կինը տղամարդու կողքին կարող է զբաղեցնել պաշտոն ու դիրք, զբաղվել...

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԷՐ 04.03.2013
Կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացում այսօր առանձնակի տեղ է հատկացվում դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնավորապես նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդմանը դպրոցներում: Տավուշի մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, եղած խնդիրները, դրանց լուծման և աշխատանքների բարելավման հետ կապված հարցերը քննարկվեցին մարտի 2-ին մարզպետարանում հրավիրված խորհրդակցությունում, որին մասնակցում էին դպրոցների տնօրեններ,...

ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 27.02.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի պետական համալսարանում ամփոփվել են <<Լավագույն ուսանող>> հանրապետական մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող է ճանաչվել 33 ուսանող: Մի խումբ ուսանողների պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մրցույթը կազմակերպվել է երկու փուլով` ներբուհական և միջբուհական /հանրապետական/: Այն անցկացվել է չորս ոլորտով՝ գիտահետազոտական աշխատանք /հումանիտար/, ստեղծագործական աշխատանք /մշակույթ, արվեստ/, ուսանողական ինքնակառավարում ևսպորտ:...

ՀԵՐՈՍ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 26.02.2013
Փետրվարի 16-ին Արցախյան ազատամարտի հերոս, Հայաստանի Հանրապետության <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Ռեմ Մարդանյանը կդառնար 58 տարեկան: Մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ զոհված իրենց հայրենակցի` կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ Ռեմ Մարդանյանի հիշատակին արդեն 4-րդ տարին է շախմատի հուշամրցաշար են կազմակեպում Գանձաքար գյուղում: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի...


