Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում

19.06.2013

2013 թվականի հունիսի 18-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների ընդունելություն ունեցավ Նոյեմբերյան քաղաքում: Իրենց հուզող հարցերով Տավուշի մարզպետին էին դիմել տասներկու քաղաքացի՝ 4-ը Նոյեմբերյան քաղաքից, 2-ը՝ Պտղավանից, 4-ը՝ Ոսկեպարից, 1-ը՝ Ոսկեվանից և 1-ը՝ Կողբ գյուղից: Նրանցից 5-ը դիմել էին ֆինանսական աջակցության, 2-ը՝ ընտանեկան նպաստի հարցով, 1-ը՝ հաշմանդամ երեխայի սայլակի և քայլակի խնդրանքով: Մեկ դիմում վերաբերում էր երեխաների ամառային ճամբարների կազմակերպմանը, մնացած 3 դիմումատուները հերթագրվել էին շինարարության հարցով: Քաղաքացիների խնդիրները մանրամասն լսելուց հետո տեղում լուծելի հարցերը ստացան իրենց կոնկրետ պատասխանները, իսկ այն հարցերի վերաբերյալ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57