Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ՆԵՐՈՒԺԸ>> հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված քարոզարշավը Տավուշի մարզում

01.07.2013

Հուլիսի 1-ին Տավուշի մարզպետարանում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունն ու «Լիարժեք կյանք» ՀԿ-ն կազմակերպել էին սեմինար-քննարկում «Ժամանակն է իրագործել մեր ներուժը» քարոզարշավի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին տեղական հասարակական կազմակերպությունների, մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Հայաստանում պաշտոնապես գրանցված է 180.500 հաշմանդամություն ունեցող անձ:  Քարոզարշավի հիմնական նպատակն է խթանել հասարակական կազմակերպությունների և գործարար կառույցների համագործակցությունը հանուն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման: Այն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով»  ծրագրի /LIFE/ շրջանակներում: Նշվեց ծրագրի շրջանակներում նախաձեռնված փոքր դրամաշնորհային ծրագրի մասին, որով  նախատեսվում է տրամադրել 12 փոքր դրամաշնորհներ հասարակական կազմակերպություններին, որոնք գործարար կառույցների հետ համագործակցությամբ կխթանեն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը տվյալ համայնքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57