Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց վաստակաշատ գրողի հոբելյանը

25.06.2013

Լրացավ գրող, հրապարակախոս ու լրագրող Ռուբեն Աբգարի Սիմոնյանի ծննդյան 75-ամյակը: Տավշո աշխարհի նվիրյալ զավակ Ռուբեն Սիմոնյանի գրչին են պատկանում շուրջ մեկուկես տասնյակ պատմագիտական ու հայրենագիտական արժեքավոր գրքեր, որոնք ներկայացնում են հայրենի եզերքի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ժողովրդագրությունը: Նա նաև ավելի քան 100 գիտական, հրապարակախոսական հոդվածների ու գրական ակնարկների հեղինակ է, 1960-ականների ազգային ոգու զարթոնքի ակտիվիստներից:
Վաստակաշատ գրողի հոբելյանի առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Իջևանի մշակույթի տանը, որին հրավիրված էին մտավորականներ, գրչակից ընկերներ, մտերիմներ ու հարազատներ: Հանդիսությունն սկսվեց գրողի կյանքին ու անցած ստեղծագործական ուղուն նվիրված տեսաֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև հոբելյարին շնորհավորեց, գնահատանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Շնորհավորանքի ջերմ ու սրտառուչ խոսքեր հնչեցրին նաև Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Բարձր գնահատելով գրողի ունեցած ավանդը հայ գրականության և պատմագիտության մեջ՝ Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը Ռուբեն Սիմոնյանին հանձնեց Երևանի գրողների միության հատուկ մրցանակը: Իսկ ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, շնորհավորելով հոբելյարին, նրան հանձնեց ԵԿՄ վարչության կողմից տրված մեդալը: Շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մեջընդմիջվում էին գեղարվեստական գեղեցիկ համարներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03