Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 21.11.2012
Նոյեմբերի 20-ին <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ծնողական կոնֆերանս <<Ներառական կրթությունից ներառական համայնք>> թեմայով, որին հրավիրվել էին մասնակցելու դպրոցների տնօրեններ, հատուկ մանկավարժներ, ծնողներ: Կոնֆերանսը բացեց և ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Կարևորելով ներառական կրթության դերը կրթական համակարգում` մարզպետը անդրադարձավ այն փորձին ու ձեռքբերումներին,...

2012 թվականի աշնանային զորակոչը 20.11.2012
2012 թվականի նոյեմբերի 20-ին Տավուշի մարզում մեկնարկեց աշնանային զորակոչը: Հանդիսավոր արարողությամբ զորամասի փողային նվագախմբի ուղեկցությամբ Իջևանի զինկոմիսարիատից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց բանակ: Այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկան Իջևանի զինկոմի պաշտոնակատար Արծրուն Խաչատրյանը, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանը, ծնողներ: Հայկական բանակ ժամկետային ծառայության մեկնող պատանիներին օրհնեց ու բարի ծառայություն մաղթեց Իջևանի...
ԱՐԾՎԱԲԵՐԴՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ 19.11.2012
Այն, որ Արծվաբերդի միջնակարգ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործը, մեկ անգամ ևս վկայեց դպրոցի պատանիների օրերս նվաճած հաղթանակը նախազորակոչային և զորակոչային ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում, որն անցկացվեց Երևանում ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Հաղթելով տարածաշրջանային և մարզային փուլերում` Տավուշի մարզը ներկայացնող արծվաբերդցի դպրոցականների թիմը վստահորեն դուրս եկավ եզրափակիչ և...

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 16.11.2012
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Տավուշի մարզային խորհրդի ընդլայնված նիստը: Հրավիրված էին մարզի ուժային կառույցների ղեկավարները, դպրոցների ու բուժհաստատությունների տնօրենները: Բացելով նիստը` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ շնորհավորեց համայնքների նորընտիր և վերընտրված ղեկավարներին` մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ, ապա ներկայացրեց օրակարգը: Առաջին հարցով Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը զեկուցեց մարզում 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ...
Օրակարգ 14.11.2012
Օ Ր Ա Կ Ա Ր Գ 2012թ. նոյեմբերի 15-ին ժ.12:00-ին կայանալիք մարզխորհրդի նիստի

Եւս մեկ պիլոտային ծրագիր Տավուշի մարզում 08.11.2012
Տավուշի մարզում մեկնարկել է լայնածավալ պիլոտային ծրագիր <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և հնդկական <<Leading RdgeCommunications Pvt LTD>> կազմակերպության նախաձեռնությամբ, որի շրջանակներում ձեռք է բերվել համակարգիչներ և տպիչներ, որոնք նվիրաբերվում են մարզի հանրակրթական 72 դպրոցների: Երեկ Տավուշի մարզպետի մոտ այցելության էին եկել հնդիկ մասնագետներ, նրանք շրջայցեր են կատարում մարզի այդ դպրոցները, օգնում են տեղադրել նոր համակարգիչները և կարգավորում են ինտերնետային...


