Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին ծրագրի արդյունքները

12.07.2013

Տավուշի մարզում ամփոփվեցին ,,Առողջ սկիզբ,, ծրագրի արդյունքները: Ծրագրի քննարկման ու ամփոփման աշխատանքներին, որ տեղի ունեցան Տավուշի մարզպետարանում, մասնակցում էին համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, սոցիալական աշխատողներ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը իր շնորհակալությունը հայտնեց ծրագիրն իրականացնողներին, գործընկեր կազմակերպություններին, բոլոր աջակիցներին: Ծրագրի հաջող ավարտի առթիվ շնորհավորանքի ու ողջույնի խոսք ասացին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ,,Առաքելություն Արևելք,, կազմակերպության ծրագրի ղեկավար Աննա Ավետիսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Տիկին Թադևոսյանը հուրախություն բոլորի նշեց, որ, հաշվի առնելով եղած դրական փորձը, սեպտեմբերից կմեկնարկի նոր ծրագիր՝ որն իր մեջ կներառի մասնագիտական ուսուցում, զբաղվածության ապահովում:
,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը ներկայացրեց 2010-2013թ.թ. ընթացքում ծրագրի իրականացրած աշխատանքները, ունեցած ձեռքբերումները և մարտահրավերները: <<Առողջ սկիզբ ծրագիրը>> ֆինանսավորվել է Դանիայի թագավորության Արտաքին գործերի նախարարության կողմից և Տավուշի մարզում մեկնարկել է 2011 թվականից: Ծրագիրը մարզի 62 համայնքներում իրականացրել է <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ն: Ծրագրի գործընկերներն են ,,Առաքելություն արևելք,, կազմակերպությունը, ,,Արաբկիր,, բժշկական համալիրը: Ծրագրի նպատակն էր տարբեր առողջական, կրթական, սոցիալական կարիքներ ունեցող երեխաների վաղ հայտնաբերումը, վաղ միջամտությունը և շահերի պաշտպանությունը: ,,Առողջ սկիզբ,, ծրագրի ընթացքում Տավուշի մարզի 61 համայնքներում ստեղծվել են ընտանիքի և երեխայի աջակցության համայնքային ռեսուրս կենտրոններ: Կենտրոնների ծառայություններից օգտվել է 3200 երեխա: Վերոնշյալ համայնքներում կազմավորվել են նաև ծնողական փոխօգնության խմբեր հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների համար, որում ներգրավվել է 542 ծնող, ինչպես նաև համայնքային աջակցության խմբեր՝ համայնքի ներսում որոշում կայացնողների մասնակցությամբ, երիտասարդ ակտիվիստների խմբեր, որոնցում ներգրավված են համայնքի հաշմանդամություն ունեցող երիտասարդները: Տավուշի մարզում, ի դեմս սոցիալական աշխատողների, նոր մոդելի մեկնարկ է տրվել. համայնքների ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնների աշխատողները վերապատրաստվել են որպես սոցիալական աշխատողներ և այժմ իրենց համայնքներում իրականացնում են երեխաների հայտնաբերման, կարիքների գնահատման և համապատասխան կառույցներ ուղղորդելու աշխատանքներ: Ծրագրի ընթացքում ստեղծվել է մի մոդել, որի շրջանակներում հաշմանդամությունը ստանում է համապարփակ մոտեցում առողջապահական հաստատությունների, սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման և համագործակցության արդյունքում:
,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար, փորձագետ Հասմիկ Ղուկասյանը ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշմանդամության գնահատման գործիքներով Իջևանի տարածաշրջանում իրականացրած հետազոտության հիմնական նպատակը, գործիքները, որոնցով իրականացվել է հետազոտությունը և հետազոտության արդյունքները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:03:51