Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում ստեղծվեց ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվ

11.07.2013

Խթանել անասնապահության զարգացումը և անասնապահությունը գյուղացու համար դարձնել եկամտաբեր զբաղմունք. սա է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի նպատակը: Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Կիրանց, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Լուսաձոր, Ոսկեպար, Ջուջևան, Դովեղ, Բաղանիս համայնքներում հիմնվել են ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվներ, որոնք զբաղվում են արոտների արդյունավետ օգտագործմամբ: Գյուղական կոոպերացիայի զարգացման միջոցով մարզի վերրոնշյալ համայնքներում անասնապահությամբ զբաղվող տնտեսություններին օժանդակելու արդեն հաջողված փորձը դրական օրինակ հանդիսացավ նաև Ենոքավանի համար, որտեղ ևս համայնքի ժողովի որոշմամբ օրերս ստեղծվեց կոոպերատիվ տնտեսություն՝ իր մեջ ընդգրկելով ավելի քան 50 ընտանիք: Կոոպերատիվի նախագահ է ընտրվել Սամվել Սերգոյի Չիբուխչյանը: Ընտրվել է նաև 11 հոգուց բաղկացած վարչության կազմ, որի անդամներից երկուսը կթվորուհի կանայք են և 7 հոգուց կազմված կոոպերատիվի խորհուրդ՝ համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանի նախագահությամբ: Կոոպերատիվի համար առաջնահերթ լուծման կարևորագույն խնդիրներ են սարամասերի ջրարբիացումը, հեռագնա արոտ տանող ճանապարհների բարելավումը և էլեկտրաֆիկացումը: Կոոպերատիվը շուտով կունենա նոր գյուղտեխնիկա՝ տրակտոր, խոտհնձիչ ու խոտահավաք, մամլիչ: Տեխնիկայի ֆինանսավորման 50 տոկոսը Համաշխահային բանկինն է, 30 տոկոսը կատարում է ,,Հեյֆեր,, միջազգային կազմակերպությունը, իսկ 20 տոկոսը՝ կոոպերատիվը: Ի դեպ համայնքի ղեկավարը կոոպերատիվի ժողովում պարտավորվել է մեկ տարի, մինչև կոոպերատիվի ոտքի կանգնելը, վճարել սարամասերի ջրարբիացման համար օգտագործված էներգիայի գումարը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57