Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիական ծառայողների հերթական ատեստավորում 28.09.2013
2013թ. սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների հերթական ատեստավորումը: Քանի որ ատեստավորմանը մասնակցող քաղաքացիական ծառայողներն ունեին զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան, կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել էին,...

Ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք 27.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու Վարագա Սուրբ Խաչի տոնին կազմակերպվող 10-րդ հոբելյանական ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք, որը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ- արևմուտք: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեծ հանդիսությամբ Նոր Վարագավանք կտեղափոխվի Քրիստոսի խաչափայտի մասունքը՝ հավատավոր ժողովրդի երկրպագության համար: Սուրբ Պատարագը կմատուցվի ժամը 11-ին: Հավարտ պատարագի կկատարվի անդաստանի կարգ և Խաչափայտի մասունքով կօրհնվեն պատմական Տավուշ աշխարհի...
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը 25.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 22-ից պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվում Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Դեռևս 2009 թվականից Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի միջև, որը 2010 թվականին Ռեգենի շրջանի ղեկավարի Հայաստան կատարած այցի ժամանակ ամրագրվել է համապատասխան հուշագրով: Համագործակցությանը տեխնիկապես աջակցում է...

Նոյեմբերյանում բացվեց սոցիալական ծառայության կենտրոն 25.09.2013
Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցավ սոցիալական ծառայության կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և պետական ֆինանսավորմամբ վերանորոգված ու կահավորված պոլիկլինիկայի նախկին շենքն այժմ արդեն...

Անկախության տոնը մարզկենտրոն Իջևանում 23.09.2013
Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից արդեն տոնական եռուզեռի մեջ էր Իջևանի Սահմանադրության հրապարակը: Այստեղ էին հավաքվել պատերազմի ու աշխատանքի վետերաններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ ու մտավորականներ, զինվորներ ու սպաներ, ուսանողներ ու դպրոցականներ, բազմաթիվ իջևանցիներ՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երթին ու տոնական միջոցառմանը: Սահմանադրության հրապարակից, մարզի ղեկավարության գլխավորությամբ, երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատամարտիկների...
Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում 23.09.2013
Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Նոյեմբերյանում: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին Նոյեմբերյան, Կողբ, Հաղթանակ և Բերդավան համայնքների 7 քաղաքացիներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից 2-ը դիմել էին սոցիալական հարցով, 2-ը՝ առողջապահական, մեկ քաղաքացի` աշխատանքի տեղավորման, 1-ը՝ կրթական և մեկ բնակիչ էլ մարզպետին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Մարզպետ Արմեն Ղուլարյանը բնակիչների հետ հանդիպումից...


