Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Աջակցություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> ծրագրի ներկայացում Տավուշի մարզպետարանում

08.07.2014

   Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Աջակցություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> ծրագրի ներկայացում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը, մասնակցում էին մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ, համայնքապետեր, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ և այլ շահագրգիռ կողմեր: Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ողջունեց պիլոտային ծրագրի Տավուշի մարզում առաջին հանրային ներկայացումը և նշեց, որ տարածքային կառավարման նախարարության համակարգման ներքո մարզում կհայտնաբերվեն թիրախային այն ոլորտները, որոնք առաջնահերթ ներդրումների կարիք ունեն, և որոնց իրականացման պարագայում մարզը կդառնա մրցունակ ու կապահովի կայուն տնտեսական աճ: Ծրագրի տեխնիկական աջակցության թիմի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն ներկայացրեց նպատակներն ու գործունեության ոլորտները: Ըստ նրա Հայաստանում բարձր է տնտեսական աճի կենտրոնացումը մայրաքաղաքի և հարակից մարզերի միջև, շատ մարզեր անմրցունակ են և կիրառում են զարգացման հնացած մոդելներ: ԵՄ-ն պատրաստ է ֆինանսավորել <<Աջակցություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> ծրագիրը, որը իրականացվում է ՀՀ կառավարության հետ համատեղ: Պիլոտային այս ծրագիրը բացառապես իրականացվելու է մարզերում: Դրամաշնորհային սխեմայի ուշադրության կենտրոնում են լինելու ՓՄՁ-ների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում զարգացումները և աշխատատեղերի ստեղծումը: Ծրագրի փորձագետ Չիլլա Կառլիկը իր զեկույցում ներկայացրեց տարածքային զարգացման դրամաշնորհային փորձնական ծրագրի հիմնական երկու մոտեցումները, այն են՝ ստեղծել տնտեսական հնարավորություններ աջակցելու բիզնես ոլորտին, արդյունավետ ներդրումներին, ընկերությունների միջև համագործակցությանը և ստեղծել աշխատանքային հնարավորություններ՝ տրամադրել համապատասխան գիտելիքներ, խթանել կայուն զբաղվածությանը՝ ներգրավելով կանանց, երիտասարդներին, գործազուրկներին:
  Ներկայացվեց պիլոտային ծրագրի իրականացման ժամկետները, նախատեսվող բյուջեն և տարածքային զարգացման շահառուները: Նշվեց նաև, որ այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պոտենցիալ դիմորդների համար հրավիրվելու է վերապատրաստման դասընթաց, որտեղ մասնագետները կսովորեցնեն մշակել ինտեգրված տարածաշրջանային ծրագրերի հայեցակարգեր: Ծրագիրը կմեկնարկի մարզում 2015 թվականի հունվարից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:44:09