Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Բերդում 30.04.2013
Ապրիլի 29-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Բերդում: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին Բերդ քաղաքից 8, Այգեպարից՝ 1, Չորաթանից՝ 2 և Վերին Կարմիրաղբյուրից՝ 4 քաղաքացիներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները հիմնականում դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով: Մարզպետը քաղաքացիների ֆինանսական օգնության խնդրանքները բավարարելու համար հանձնարարական տվեց համապատասխան բաժնին:

<<Օրորոց>> բարեգործական ծրագիրը հերթական այցով Տավուշի մարզում էր 26.04.2013
Ապրիլի 26-ին հերթական այցով Տավուշի մարզում էր <<Օրորոց>> բարեգործական ծրագիրը: Այս անգամ նվերներ ստացան անապահովության գնահատման համակարգում /ԱԳՀ/ հաշվառված և նպաստառու ընտանիքներում 2013 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ծնված, ինպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին ծնված, սակայն ծրագրի չորրորդ եռամսյակի ցուցակներում չընդգրկված մարզի 48 փոքրիկներ: Իջևանի տարածաշրջանից փաթեթներ ստացան 25 նորածիններ, Նոյեմբերյանից` 8, Բերդից` 14 և Դիլիջանից` 1 երեխա: Ուշագրավն ու ուրախալին...

ՈԳԵԿՈՉՎԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ 25.04.2013
Տավուշի մարզում Հայոց Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքն ամբողջացրեց ապրիլի 24-ին մարզկենտրոն Իջևանում կազմակերպված սգո երթը: 1915 թվականին թուրքական յաթաղանի զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակի օրվան նվիրված երթն սկսվեց քաղաքի Սահմանադրության հրապարակից` ձգվելով մինչև ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, հոգևորականաց դասը, զինվորականներ,...
Մարզի մի շարք համայնքներ ձեռք են բերել գարնանացան սերմացու 23.04.2013
ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդմամբ մեկնարկել է գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուի բաշխումը: 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման պետական ծրագրերի շրջանակներում մարզի մի շարք համայնքների բաշխվել է 9630 կգ գարի, 232.2 կգ եգիպտացորեն, 1492.4 կգ առվույտ, 1000 կգ կորնգան: Բացի վերոնշյալ բաշխումը, <<Հիմնատավուշ>> զարգացման հիմնադրամի կողմից 19 համայնքի...

Նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի հիշատակին 23.04.2013
Ապրիլի 22-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Հայոց Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Դպրոցի դահլիճում աշակերտները Եղեռնի հիշատակը վառ պահող պաստառներ էին փակցրել և մոմեր վառել` ստեղծելով խորհրդավոր միջավայր, որտեղ էլ ներկայացրին հայոց պատմության ողբերգական էջերը: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները երգի ու ասմունքի միջոցով ներկաներին փոխանցեցին անցյալի պատմության ամենաարյունալի էջերը` հիշելով ցեղասպանությանը զոհ գնացած մեր մտավորականներին և ազգային...

Սահմանամերձ Դիտավանն ունի նոր դպրոց 22.04.2013
Տավուշի մարզի սահմանամերձ Դիտավան գյուղում > համահայկական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերին ավելացավ ևս մեկը. ապրիլի 22-ին տեղի ունեցավ գյուղի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը կառուցվել է արգենտինահայ բարերարներ Արմեն և Նատիա Էքսերճիէանների միջոցներով, ովքեր հովանավորում են Դիտավանի զարգացման ծրագիրը: