Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում կմեկնարկի երեխաների սնուցմանը վերաբերող առողջապահական մեծ ծրագիր

14.02.2014

   Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից շուտով մարզում կմեկնարկի երեխաների սնուցմանը վերաբերող առողջապահական մեծ ծրագիր: Ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ: Առաջին բաղադրիչը նախատեսում է մարզի բժշկական անձնակազմի, մասնավորապես մանկաբույժների և ընտանեկան բժիշկների լայնածավալ վերապատրաստում, նրանց ազգային ուղեցույցների տրամադրում, որոնք պարունակում են բժշկի համար անհրաժեշտ նյութեր, բաղադրատոմսեր, սննդակարգեր: Երկրորդ բաղադրիչով մարզի քաղաքային և մի քանի խոշոր գյուղական համայնքներում կկազմակերպվեն ծնողական կրթության դպրոցներ, որոնք միտված են ծնողներին կրթելու, որպեսզի երեխաների սնուցումը կազմակերպվի ճիշտ և մատչելի ձևով: Երրորդ բաղադրիչը նախատեսում է ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ տեղեկատվական նյութեր, բուժհիմնարկների սպասասրահներում կտեղադրվեն մոնիթորներ, որոնցով գովազդային վազող կադրերի միջոցով կմատուցվեն տեղեկատվական նյութերը:
   Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն ասում է, որ մարզն առաջիններից մեկն է անցել կրծքով սնուցման ազգային ծրագրին, իսկ այսօր արդեն ժամանակն է անցնելու երեխայի հավելյալ սնուցումը ճիշտ կազմակերպելու այս նոր ծրագրին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59