Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերդում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված թիվ 2 մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը

10.02.2014

Այսօր` փետրվարի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված թիվ 2 մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ծնողներ, հյուրեր: Դեռևս 1961 թվականից գործող մանկապարտեզը հիմնանորոգման խիստ կարիք ուներ, որն էլ այսօր իրականություն դարձավ: Մանկապարտեզի շենքի վերանորոգման վրա ծախսվել է 110 միլիոն դրամ, որը տրամադրել է սոցներդրումների հիմնադրամը, իսկ տանիքի վերանորոգման համար ծախսված 43 միլիոն դրամը հատկացվել է պետբյուջեից: Մանկապարտեզը հագեցված է անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով, որը նույնպես սոցներդրումների հիմնադրամի նվերն է: Այսօրվա դրությամբ մանկապարտեզում գործում է ութ խումբ 180 երեխայով: Փոքրիկների հետ աշխատում են մանկապարտեզի ավելի քան 30 աշխատակիցներ: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները երեխաների առօրյան ու հանգիստն առավել հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպելու համար: Մանկապարտեզի վերաբացման առիթով մանկապարտեզի սաներին, աշխատակիցներին ու ծնողներին շնորհավորեց մարզպետ Արմեն Ղուլարյանը` մաղթելով նրանց անհոգ ու երջանիկ մանկություն: Շնորհավորանքի խոսք ասաց նաև Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը: Իսկ փոքրիկները ներկաներին ողջունեցին իրենց աշխույժ երգ ու պարով, տոնական տրամադրությամբ: Այնուհետև մարզպետն ու հյուրերը շրջեցին մանկապարտեզի ներսում, ծանոթացան մանուկների համար ստեղծված հիանալի պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59