Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանձնվեցին նվերների հերթական փաթեթները

07.08.2014

 <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և կանանց հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ստեղծված <<Օրորոց>> բարեգործական ծրագիրն այսօր Տավուշի մարզում էր: Ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ են հանձնվում մարզում նպաստառու ընտանիքներում ծնված նորածիններին: Երկրորդ եռամսյակում, ինչպես նաև նախորդ ամիս ցուցակներում չընդգրկված նորածին երեխաների համար այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 32 փաթեթ, որից 10-ը ստացան Իջևանի տարածաշրջանի, իսկ 22-ը՝ Բերդի տարածաշրջանի մանկիկները: Իջևանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված երեխաներին փաթեթները հանձնվեցին Տավուշի մարզպետարանում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09