Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

05.08.2014

ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի ,,Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՚՚ /փոփոխությունը 15.07.2010թ. թիվ 888-Ն/ որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2014թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում բնակվող 9 հաշմանդամների տրամադրվել են հաշմանդամության սայլակներ /3-ը Իջևանի, 2-ը` Դիլիջանի, 3-ը` Բերդի և 1-ը` Նոյեմբերյանի տարածաշրջաններում/: Սայլակների տրամադրման, փաստաթղթերի հավաքագրման և ՀՀ ԱՍՀ նախարարությունից դրանց տեղափոխման գործընթացը կազմակերպվել է՝ համագորածկցելով ,,Հույսի կամուրջ՚՚ հասարակական կազմակերպության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի մասնաճյուղերի հետ: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը համագործակցված աշխատանքներ են իրականացրել նաև ,,Փյունիկ՚՚ ՀԿ-ի հետ, որի արդյունքում հաշմանդամության սայլակներ են տրամադրվել մարզում բնակվող ևս 4 հաշմանդամի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03