Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին

07.08.2014

 Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին: Քննարկվեցին սահմանային վերջին միջադեպերի հետևանքով ստեղծված լարված իրավիճակի հետ կապված ներքին տեղահանություններին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը: Ողջունելով հյուրին՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ իրավիճակը սահմանամերձ հատվածում ամբողջությամբ վերահսկվում է: ՀՀ վարչապետի, կառավարության անդամների հետ մի քանի անգամ եղել են սահմանամերձ գյուղերում, հանդիպել բնակչության հետ: Ժողովուրդը համոզված է, որ իր կողքին ունի հզոր բանակ և չի վախենում ապրել իր տանը: Իսկ ովքեր ցանկացել են ժամանակավորապես իրենց երեխաներին դուրս բերել ավելի ապահով՝ թիկունքային համայնքներ, նրանց թիվը մեծ չէ, օգնել են վառելանյութով, տրանսպորտով:
  Պարոն Բիրվիրթը նշեց, որ ՄԱՓԳՀ-ն ոչ քաղաքական կազմակերպություն է, և նրա գործունեությունը զուտ մարդասիրական է, իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գլխավոր մանդատը փախստականների, ներքին տեղահանված և այլ տեղահանված անձանց պաշտպանությունը և նրանց իրավունքների ու բարեկեցության ապահովումն է: Նշեց, որ Տավուշի մարզ կատարած այցի նպատակն է հանդիպել տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության հետ, լսել նրանց խնդիրները և հնարավորինս աջակցել: Առիթն օգտագործելով՝ պարոն Բիրվիրթը անդրադարձավ նաև Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց պաշտպանության հարցին, նաև Տավուշի մարզում նրանց բնակությամբ ու աշխատանքով ապահովմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59