Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հնդկական մշակույթի օրերի մեկնարկը տրված է 12.08.2013
Օգոստոսի 15-ին, արդեն 67-րդ անգամ, հնդիկ ժողովուրդը կնշի իր անկախության 67-րդ տարեդարձը: Տավուշի մարզում տոնին նվիրված միջոցառումների շարք է մշակել ,,Հայ-հնդկական բարեկամություն,, հասարակական կազմակերպությունը՝ աջակցությամբ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և Իջևանի գինու-կոնյակի գործարանի: ,,Հնդկական մշակույթի օրեր,, միջոցառումների մեկնարկը տրվեց օգոստոսի 9-ին Իջևանի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսով, որի բացման հանդիսավոր...
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 12.08.2013
Օգոստոսի 12-ին Տավուշի մարզպետարանում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն Իջևանի տարածաշրջանի բնակիչների համար: Տարբեր հարցերով մարզպետին էր դիմել ընդհանուր թվով 11 բնակիչ: Քաղաքացիների գերակշիռ մասը՝ 7 հոգի, մարզպետին էին դիմել աշխատանքի հարցով, 2 քաղաքացի՝ երեխայի ուսման հետ կապված խնդրով: Մեկ քաղաքացի դիմել էր ֆինանսական օգնության խնդրանքով, մեկ քաղաքացի էլ՝ այլ հարցով: Դրամական հարցով դիմումին տրվեց դրական լուծում: Մնացած դիմումների վերաբերյալ...
,,ՀիմնաՏավուշը,, շուկայական գնով խոտ է ընդունում 09.08.2013
,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամը Լուսաձորի անասնապահական համալիրի տարածքում, շուկայական գնով, Տավուշի մարզի բնակչությունից գնում է մեծ քանակությամբ անասնակեր՝ խոտ: Հետաքրքրվողները մանրամասն տեղեկությունների համար կարող են զանգահարել /060/ 44-77-38, /094/ 22-99-82, /099/ 18-89-18 հեռախոսահամարներով:

Օգոստոսի 9-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:
Քաղաքացիների ընդունելություն Դիլիջանում 02.08.2013
Օգոստոսի 1-ին Դիլիջանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 7 քաղաքացի: Դրամական օգնության խնդրանքով դիմել է 4 դիլիջանցի, աշխատանքի տեղավորման հարցով՝ 2-ը և մեկ բնակիչ՝ անձնական խնդրով: Դրամական օգնության դիմումները բավարարվել են, աշխատանքի տեղավորման հարցերը վերցվել են հաշվառման: Անձնական խնդրով դիմած քաղաքացու հարցին նույնպես տրվել է դրական լուծում:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը Տավուշի մարզ 30.07.2013
Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը <<Սպայկա>> ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ: Մարզպետարանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ համատեղ անցկացված խորհրդակցությունում քննարկվեց գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին մարզի վերամշակող կազմակերպությունների և կոոպերատիվների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ: 2013 թվականի գյուղատնտեսական աշխատանքների...