Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում

14.04.2014

  Ապրիլի 14-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետերը և առանձնացված բաժինների վարիչները: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, նաև ներկայացրին ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցեց, որ <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է մարզի համայնքներին հատկացնել պտղատու տնկիներ և խաղողի արմատակալներ: Տեղեկացվեց, որ մարզ է ներկրվել 5000 կգ եգիպտացորենի սերմացու, որը կբաշխվի համայնքներին` բերքահավաքից հետո մեկը երկուսի հարաբերությամբ վերադարձնելու պայմանով: Նշվեց նաև, որ գարնանացան սերմացուի մեկ կիլոգրամի գինը 200 դրամից իջել է 130-ի: Մարզպետը վարչության պետին հանձնարարեց այդ փոփոխության մասին շրջաբերականներ ուղարկել բոլոր համայնքներին:
  Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերը տրանսպորտային միջոցները գրանցելու և հաշվառելու դեպքում ներկայացնում են տեղեկանք տրանսպորտային միջոցի գույքահարկի ամբողջական կատարման մասին: Միաժամանակ նշվեց, որ այդ մասին որոշումը տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքի <<Իրավական ակտեր>> բաժնում: Մարզպետը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը այդ մասին տեղեկացնել համայնքների ղեկավարներին, բնակչությանն իրազեկելու նպատակով որոշումը հրապարակել նաև համայնքներում տեղադրված տեղեկատվական ցուցատախտակների միջոցով:
  Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարվեց հստակեցնել 2014-2015 ուսումնական տարվա առաջին դասարանցիների թիվը և զեկուցել: Հանձնարարվեց նաև ծրագրեր ներկայացնել Հայոց Մեծ Եղեռնի օրվան նվիրված միջոցառումների, մայիսի 1-ի, մայիսի 9-ի և մայիսի 28-ի տոնակատարությունների վերաբերյալ:
 Առողջապահության և սոցիալական ապահովությանը հանձնարարվեց առաջիկա աշխատանքային խորհրդակցությանը տեղեկանքներ ներկայացնել 1-ին եռամսյակում վճարովի և համավճարով բուժված հիվանդների, ծննդօգնության արդյունքների վերաբերյալ:
 Համապատասխան հանձնարարականներ ստացան նաև մյուս ստորաբաժանումների ղեկավարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03