Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց շախմատի հանրապետական 8-րդ օլիմպիադայի մարզային փուլը

09.04.2014

  Ապրիլի 9-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի հանրապետական 8-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Հավասար ուժերով պայքարի մեջ էին մտել տարածաշրջանային փուլում հաղթած 4 թիմերը՝ Դիլիջանի ավագ դպրոցը, Բերդի ավագ դպրոցը, Նոյեմբերյանի տարածաշրջանից Ջուջևանի միջնակարգ դպրոցը և Իջևանի տարածաշրջանից Աչաջրի միջնակարգ դպրոցը: Համառ պայքարի արդյունքում հաղթեց Ջուջևանի միջնակարգ դպրոցի թիմը՝ գրավելով 1-ին տեղը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Աչաջրի միջնակարգ դպրոցի և Դիլիջանի ավագ դպրոցի թիմերը: Մրցումների կազմակերպիչն էր շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը, աջակիցը՝ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Մարզային փուլի մասնակիցներին և մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամները միության անունից նվիրեցին MP3 նվագարկիչներ և գավաթներ, իսկ հաղթող թիմին ու նրա մարզիչին նվիրեցին պլանշետներ: Մարզային փուլում հաղթած Ջուջևանի միջնակարգ դպրոցի թիմը կմասնակցի շախմատի հանրապետական 8-րդ օլիմպիադայի եզրափակիչ՝ հանրապետական փուլին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57