Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> վարկային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները

11.11.2015

  Նոյեմբերի 10-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ ներկայացվեց Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> վարկային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացված աշխատանքների մասին ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի հաշվետվությունը: Խորհրդակցությունը վարեց Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նարեկ Վանեսյանը: Մասնակցում էին մարզի առողջապահական հիմնարկների տնօրենները: Տեղեկացնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2013 թվականից, և ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սքրինինգներ, որոնք ուղղված կլինեն այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանը:
  Ելնելով ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի հաշետվությունից` մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը հանձնարարություններ տվեց ծրագրի բաղադրիչներն իրականացնողներին` մինչև տարեվերջ կատարել պայմանագրով նախատեսված ծավալները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40