Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.11.2015

             Սոցիալական ոլորտի հարգելի աշխատողներ

   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Գնալով էլ ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում սոցիալական աշխատողի դերն ու նշանակությունը մեր կյանքում: Դժվարին ու պատասխանատու աշխատանք է իրականացնում սոցիալական աշխատողը, որի նպատակը սոցիալական խնդիրների մեջ հայտնված մարդուն աջակցելն ու նրա խնդիրներին լուծում տալն է: Մարդկանց սոցիալական պաշտպանվածությունն այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության գերակա ուղղություններից է, և կարևոր է, թե այդ մարդկանց կողքին ինչ որակների ու մասնագիտական կարողությունների տեր սոցիալական աշխատող է կանգնած: Մեր երկրում ընթացող սոցիալական բարեփոխումների հաջողությունն այսօր մեծապես կախված է նաև ձեր աշխատանքից, մարդկանց օգնելու ձեր կարողությունից ու հմտությունից:
 Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` առողջություն, բարեկեցություն ու աշխատանքային հաջողություններ եմ մաղթում ձեզ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57