Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համատեղ ուժերով մաքրեցին ու բարեկարգեցին Մորո Ձորի վանքի շրջակայքը 03.07.2015
<<ՀՀ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տուրիզմի ֆակուլտետի <<Սերվիս>> մասնագիտության ուսանողների միջև ստեղծված համագործակցությունը գնալով խորանում է: Օրերս հասարակական կազմակերպության անդամներն ու համալսարանի մասնաճյուղի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները հանդես եկան համատեղ հետաքրքիր նախաձեռնությամբ՝ գործնական սեմինար պարապմունք անցկացնել Լուսահովիտ համայնքում: Իսկ օրակարգում...
Այսօր՝ հուլիսի 2-ին, Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացումը: Կենտրոնի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր...
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցությամբ հունիսի 29-30-ը Դիլիջանում անցկացրեց սեմինար <<Կարգավորիչ բարեփոխումների ազդեցությունը Հայաստանում. տեղական և միջազգային փորձ>>թեմայով: Սեմինարին մասնակցում էին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փորձագետները և Դիլիջանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տնօրենի...

Սահմանամերձ Կիրանցում տեղի ունեցավ Սրանոց կոչվող ջրագծի բացման հանդիսավոր արարողությունը 30.06.2015
Հունիսի 29-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցավ Սրանոց կոչվող ջրագծի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ծրագրի հովանավոր, արգենտինահայ Քիրքոր Շիմշիրողլուն, արգենտինահայ բարերարներ: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից վերակառուցված 6 կմ երկարություն ունեցող ջրագիծը սահմանագոտում ապրող գյուղացուն հնարավորություն կտա նախկին 20 հեկտարի...

Աշխատանքի տոնավաճառ՝ Իջևանում 30.06.2015
Այսօր՝ հունիսի 30-ին, մարզկենտրոն Իջևանի Շատրվանների հրապարակում բացվել էր թվով 3-րդ աշխատանքի տոնավաճառը, որը կազմակերպվել էր Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Բացման խոսքով հանդես եկավ Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վահագն Առաքելյանը: Տոնավաճառի մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Իր...
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անմիջական նախաձեռնությամբ հունիսի 27-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական հանդիպումն էր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում: Այս անգամ իրենց ծնողների ու հարազատների հետ հանդիպելու հնարավորություն էին ստացել ծառայության մեջ իրենց լավագույնս դրսևորած տավուշցի 23 ժամկետային զինծառայողներ, ովքեր ծառայությունն իրականացնում են 1-ին բանակային կորպուսում: Հանդիպմանը ներկա էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:...


