Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վնասների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ կառավարություն

07.10.2015

  Սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետևանքով տուժել և վնասներ են կրել Տավուշի մարզի 17 սահմանամերձ համայնքներ` Սևքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը: ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մասնագիտական փորձագիտական հանձնաժողովների ուսումնասիրություններով ու հաշվարկներով հրետակոծության հետևանքով տուժել է 586 տնտեսություն: Վնասվել են անշարժ ու շարժական գույք, խոշոր եղջերավոր անասուններ: Հրետակոծության հետևանքով մի շարք գյուղերում վնասվել է նաև համայնքային գույքը, տուժել են մշակույթի տներ, մանկապարտեզներ: Վնասների վերաբերյալ տվյալները Տավուշի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ կառավարություն: Վնասի չափը կազմում է 66 միլիոն 30 հազար դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05