Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ

09.10.2015

  Հոկտեմբերի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում Առողջապահության ազգային ինստիտուտի և պետական առողջապահական գործակալության համատեղ ուժերով կազմակերպվեց սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին մարզի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների պատասխանատուները, մանկաբույժները, օպերատորները: Սեմինարը վարեց ՊԱԳ առաջատար մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշմամբ հաստատված «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրի» 25-րդ կետը, որով նախատեսվում է վաղ տարիքի երեխաների սնուցման իրավիճակի գնահատման և շարունակական հսկողության համակարգի ստեղծում, տվյալների հավաքագրում, իրավիճակների պարբերական գնահատում և արդյունքների վերլուծություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18