Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ պիլոտային դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլի շնորհանդեսը

07.10.2015

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության ռազմավարական ջանքերով և Եվրամիության պատվիրակության աջակցությամբ իրականացվող <<Աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> պիլոտային դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլի շնորհանդեսը: Մասնակցում էին համայնքների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, համայնքների միությունների, ծրագրով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Այնուհետև դրամաշնորհի հիմնական նպատակներն ու պահանջները, ոլորտները, չափերն ու աղբյուրները ներկայացրեց փորձագետ Չիլլա Կառլիկը: Կարևորվեց երկու հիմնական նպատակ. առաջին` մարզի տնտեսական մրցունակության աճ և երկրորդ` աշխատատեղերի ստեղծում հատկապես երիտասարդ մասնագետների համար: Տեղեկացնենք, որ ծրագրում ներառված են ՓՄՁ և տեղեկատվական տեխնոգիաների զարգացման և նորարարության, տուրիզմի զարգացման, գյուղատնտեսության և սննդի վերամշակման, վերականգնվող էներգիայի և բնապահպանական ծառայությունների ոլորտները: Նշվեց, որ ներկայացված ծրագրերը պետք է լինեն միջհամայնքային մակարդակի, իսկ ծրագրի արդյունքները պետք է մնան մարզում: Մանրամասն ներկայացվեցին նաև ծրագրի բյուջեն և աղբյուրները: Այնուհետև թիմի ղեկավար, տարածաշրջանային զարգացման խորհրդական Ռոբերտ Գիրեյկոն ներկայացրեց դրամաշնորհի պայմանները, հայեցակարգը գրելու կանոնները` հիշեցնելով, որ հայտերի ընդունման վերջնաժամկետ է նշանակված 2015 թվականի հոկտեմբերի 30-ը: Միջոցառման ավարտին Չիլլա Կառլիկը և Ռոբերտ Գիրեյկոն պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57