Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

11.05.2016

 2016 թվականի մայիսի 11-ից 25-ը <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամը <<Լույս հայի աչքերին>> ծրագրի շրջանակներում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ է իրականացնելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բնակչության համար: Աչքի անվճար զննումներն իրականացվելու են հետևյալ գրաֆիկով` մայիսի 11-ին Ներքին Կարմիրաղբյուրում, մայիսի 12-ին Տավուշում, մայիսի 13-ին Նավուրում, մայիսի 17-ին Մովսեսում, մայիսի 18-ին Պառավաքարում, մայիսի 19-ին Արծվաբերդում, մայիսի 20-ին Այգեձորում, մայիսի 23-ին Վերին Կարմիրաղբյուրում, մայիսի 24-ին Չինարիում և մայիսի 25-ին Բերդում: Անհրաժեշտության դեպքում կտրվի ուղեգիր Իջևանի բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում խորացված հետազոտություն անցնելու կամ վիրահատության համար: Սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները կվիրահատվեն անվճար: Ակնաբուժական խմբի աշխատանքները ղեկավարում է աչքի շարժական հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: Ակնային զննման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը` անձնագիրը, պետպատվերի արտոնության իրավունքը վավերացնող փաստաթուղթը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Իջևանի բժշկական կենտրոն կամ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն և կամ Հայկական ակնաբուժական նախագծի գրասենյակ /+37410559068/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08