Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դռների օր Իջևանի պոլիկլինիկայում

11.05.2016

Նախապես հայտարարված ժամանակացույցի համաձայն Իջևանի պոլիկլինիկայում ,,Աստղիկ,, ԲԿ-ի մասնագետները անվճար ընդունելություն են կազմակերպել: Երկու օրվա ընթացքում ԲԿ-ի սրտաբանը, նյարդաբանը, էնդոկրինոլոգը, գինեկոլոգը, քիթ-կոկորդ-ականջաբանը, ուրոլոգը, վնասվածքաբանը, սոնոգրաֆիստը և անոթաբանը ընդունել են 672 այցելուի: Առավել շատ հաճախորդներ՝ 215 մարդ, եղել են սրտաբանի մոտ, կատարվել են նաև 139 սոնոգրաֆիկ հետազոտություններ: Տեղում մասնագետներն այցելուներին ապահովել են խորհրդատվությամբ և տվել են համապատասխան ցուցումներ: Իսկ այն հիվանդները, որոնց անհրաժեշտ են եղել առավել խորը հետազոտություններ և ստացիոնար բուժում՝ ուղեգրվել են համապատասխան բուժհաստատություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08