Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հուշարձանի բացում հերոս սակրավորի հիշատակին 13.08.2015
Այսօր Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրում տեղի ունեցավ Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի պատասխանատուներ, Գեորգի Մնացականյանի ծնողներն ու քույրերը, հարազատները, ծառայակիցներ ու ընկերներ, Այգեհովիտ համայնքի բնակիչներ: Միջոցառումը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց Գեորգիի...

Քննարկվեցին ծրագրի գենդերային ուղղորդմանը վերաբերող հարցեր 12.08.2015
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ՕՔՍՖԱՄ-ի փորձագետներ Թամարա Հովնաթանյանը և Լիլիթ Զաքարյանը Տավուշի մարզպետարանում անցկացրին խորհրդակցություն մարզի սոցիալ-տնտեսական զարգացման նոր՝ 2016-2019 թ.թ. ծրագրում գենդերային հավասարության սկզբունքի պահպանման շուրջ: Մարզի զարգացման ծրագրի աշխատանքային խմբերի հետ նրանք ոլորտ առ ոլորտ քննարկեցին ծրագրի գենդերային ուղղորդմանը վերաբերող հարցեր, որոնք կապահովեն տղամարդկանց և կանանց ներուժը և հնարավորությունները նոր ծրագրում: Հարց ու պատասխանի տեսքով վեր...

Ոսկե մեդալով՝ 6-րդ համահայկական խաղերից 10.08.2015
6-րդ համահայկական խաղերում Իջևան քաղաքը ներկայացնող Վարդիթեր Պողոսյանը մրցումներից վերադարձել է ոսկե մեդալով՝ անսահման ուրախություն պատճառելով թե իր համաքաղաքացիներին և թե բոլոր տավուշցիներին: Միջազգային կարգի սպորտի վարպետ, Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը նախորդ՝ 5-րդ համահայկական խաղերում ևս իր հայրենակիցներին ուրախացրել է 1-ին տեղով: 6-րդ համահայկական խաղերում ճանաչված բադմինթոնուհուն զուգախաղում ընկերակցել է նրա...
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի իրականացման նպատակով ստեղծված ,,Տեղական մասնակցության և ոչ խտրականության,, փորձի ու գիտելիքի փոխանակման ցանցում աշխատանքային խմբի մեկնարկային հանդիպումը: Խմբում ընդգրկված են Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, ՔԿԱԳ տարածքային մարմինների, առողջապահական, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում...

Աչաջրի փոքրիկները հիանալի նվեր ստացան համագյուղացի բարերարներից 06.08.2015
Հուլիսի 5-ին Աչաջրում տեղի ունեցավ գյուղի մանկապարտեզի շենքի հանդիսավոր բացումը, որը վերանորոգվել է համագյուղացիներ Խաչատուր և Վաչիկ Քոքոբելյան եղբայրների, Ռուսաստանի Դաշնությունում ապրող գործարարներ Արմեն Աղինյանի և Ալեքսեյ Ղալթախչյանի տրամադրած միջոցներով: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, բազմաթիվ աչաջրեցիներ, ծնողներ ու հյուրեր: Բարեգործների ուժերով վերանորոգվել է գյուղի...

Սեմինար-խորհրդակցություն 15-16 տարեկան նախազորակոչիկների պատվաստումների վերաբերյալ 05.08.2015
<<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի և նրա <<Տավուշ>> մասնաճյուղի նախաձեռնությամբ այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց սեմինար-խորհրդակցություն 15-16 տարեկան նախազորակոչիկների պատվաստումների վերաբերյալ: Մասնակցում էին <<Տավուշ>> մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը, տնօրենի խորհրդական Գայանե Մարտիրոսյանը, Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանների բուժհիմնարկների տնօրենները, պատվաստում կատարող բժիշկները և նրանց...


