Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի թիմը առաջատարն է 09.12.2015
Ավարտվեց սեպտեմբերին մեկնարկած ՀՀ ֆուտբոլի 2015-16 թվականների պատանեկան առաջնության աշնանային մրցափուլը: Այդ շրջանակում Մ14Բ առաջնությանը մասնակցում էր նաև ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի ,,Գետահովիտ-02,, թիմը: Ացկացրած 11 հանդիպումների արդյունքում 25 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տավուշի մարզը ներկայացնող թիմը: Թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը 10 խփած գնդակով երրորդն է առաջնության ռմբարկուների մրցապայքարում: Գարնանային մրցափուլում ,,Գետահովիտ-02,,-ը անցկացնելու է 9...

Միջոցառումը նվիրված էր երեխաների էկոլոգիական դաստիարակությանը 09.12.2015
Դեկտեմբերի 8-ին հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Սևքարի մանկապարտեզում: Այն էկոլոգիական կրթության մի յուրօրինակ դաս էր, որի հեղինակները մանկապարտեզի փոքրիկներն էին: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, կրթական հաստատությունների տնօրեններ մարզի այլ համայնքներից, ծնողներ ու հյուրեր: Երեխաները երգի, պարի ու արտասանության միջոցով ներկայացրին բնության հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքը,...

Կողմերի միջև ստորագրվեց փոխըմբռնման Հուշագիր 08.12.2015
<<Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում ստորագրվեց փոխըմբռնման Հուշագիր Տավուշի մարզում համայնքների դիմակայունության բարելավման ծրագրի վերաբերյալ: Հուշագիրը մշակվել է ծրագրի շրջանակներում համակողմանի համագործակցությունն ապահովելու նպատակով, և նրանում ներառվել են բոլոր համագործակցող կողմերը` ՀՀ Տավուշի մարզպետարանը, <<ՕքսԵՋեն>> հիմնադրամը, հաշմանդամություն...

Ներկայացվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած աշխատանքները Տավուշի մարզում 03.12.2015
Դեկտեմբերի 2-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակ Լորանս Կուտյուր-Գանյոյի և Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի պաշտպանության բաժնի աշխատակից Արմեն Քարամյանի հետ: Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելության նպատակն էր ներկայացնել ինչպես 2015 թվականին միջազգային կազմակերպության կողմից Տավուշի մարզում իրականացված աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը: Ներկայացվեց, որ աջակցության ծրագրերի շրջանակում Կարմիր խաչը...

Քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան 03.12.2015
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության, սոցիալական ոլորտի, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձիք և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ:...

Կատարված աշխատանքներն արժանացան հավանության 02.12.2015
Այսօր ,,Զբաղվածության պետական ծառայություն,, գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Քննարկվեցին ծրագրի շրջանակներում մարզի 14 համայնքում` Ազատամուտում, Ներքին Ծաղկավանում, Աչաջրում,...


