Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթ-վիկտորինա ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հաշմանդամություն, աղետների ռիսկի նվազեցում և կլիմայի փոփոխություն թեմաներով

14.03.2016

 

 ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, աջակցությամբ Տավուշի մարզպետարանի և Այրումի քաղաքապետարանի, հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Այրում քաղաքի մշակույթի տանը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հաշմանդամություն, աղետների ռիսկի նվազեցում և կլիմայի փոփոխություն թեմաներով միջդպրոցական մրցույթին ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ: Մրցույթի էին դուրս եկել Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում, Արճիս, Պտղավան, Լճկաձոր, Հաղթանակ համայնքների 40 դպրոցականներ: Խստապահանջ ժյուրիի կազմում էին ոլորտի փորձագետներ, <<ԼՈՌԷ փրկարարական ջոկատ>> ՀԿ-ի, Տավուշի մարզպետարանի և Այրումի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Լարված ու համառ պայքարից հետո պարզ դարձան հաղթողները. առաջին մրցանակին արժանացան Արճիսի միջնակարգ դպրոցի աշակերտները, երկրորդ և երրորդ տեղերում էին համապատասխանաբար Լճկաձորի և Պտղավանի դպրոցները ներկայացնող թիմերը, իսկ Հաղթանակի և Այրումի դպրոցների մասնակիցները արժանացան խրախուսական մրցանակի:
 Տեղեկացնենք, որ մրցույթ-վիկտորինային նախորդել էին 5 սեմինար-քննարկումներ, որին մասնակից էին դարձել համայնքների 150 ներկայացուցիչներ, ոչ միայն աշակերտներ, այլև ուսուցիչներ, գյուղապետարանների ու գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև վայրի հավաքչությամբ զբաղվող կանայք և տղամարդիկ: Իսկ մրցույթ-վիկտորինան և նշված սեմինար-քննարկումները կազմակերպել էր «Օքսեջեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը ՕՔՍՖԱՄ-ի կողմից իրականացվող «Անտառային հատապտուղներ. շուկաներ կանանց համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է BLF (Big Lottery Fund) հիմնադրամի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16