Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

17.03.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբեռլեյը և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Բրիֆինգը վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց բրիֆինգի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և խաղաղ բնակչության ու բնակավայրերի վրա դրանց թողած հետևանքները: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը՝ ելնելով նախորդ տարիների փորձից, մտահոգություն հայտնեց և առաջարկեց համատեղ քայլեր ձեռնարկել, որպեսզի սահմանամերձ համայնքներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը չխաթարվի հրաձգության պատճառով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08