Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն ,,Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը,, ծրագրի շրջանակներում

27.09.2016


     ,,Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը,, ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը և նրա աշխատանքային թիմի անդամները, ծրագրի տարածաշրջանային համակարգող Աննա Պալոնկան և ծրագրի  մարզային թիմի անդամները: Տեղեկացնենք, որ ծրագրի նպատակը համայնքների դիմակայունության բարձրացումն է բնական վտանգներից խոցելի ոլորտներում և համայնքների դիմակայունության ամրապնդումը բնական ու մարդածին աղետների նկատմամբ: Ծրագրի առաջնահերթ թիրախ են հանդիսանում երեխաները, կանայք և հաշմանդամություն ունեցող անձինք, և նրա իրականացմանը մասնակցում են կենտրոնական, մարզային և տեղական իշխանությունների համապատասխան մարմինները: Ծրագիրը նաև ուղղված է ամրապնդելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարողությունները աղետներին արձագանքման գործում, որի արդյունքում կնվազեն աղետների ռիսկերը:
 Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Ներկայացնելով մարզային թիմի անդամներին՝ նա կարևորեց ծրագրի իրականացումը սահմանամերձ մարզում և անդրադարձավ նրա շրջանակներում իրականացված աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ծրագրի տարածաշրջանային համակարգող Աննա Պալոնկան հանդիպման առաջին մասում խոսեց մոնիթորինգի արդյունքների մասին, որից հետո անդրադարձավ դիմակայունության ֆորումի կազմակերպման հարցերին: Ֆորումը, որը որոշվեց անցկացնել նոյեմբեր ամսվա սկզբին, նպատակ ունի համախմբել դիմակայունության ուղղությունները, ստեղծել ընդհանուր զարգացման մոդել: Միջոցառման մասնակիցները հանդես եկան ֆորումի վերաբերյալ իրենց առաջարկություններով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57