Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական հանդիպումը ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակում

28.09.2016

 Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում այսօր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանում: Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում ոստիկանության ներկայացուցիչների՝ ոստիկանության մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Ավետիսյանի և ոստիկանության Իջևանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, մայոր Գարիկ Միրզոյանի հետ քննարկվեցին հասարակական կարգ ու կանոնի պահպանմանը, Իջևան քաղաքի բանուկ հատվածներում քաղաքացիների անվտանգ երթևեկի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ նաև անչափահասների հետ տարվող աշխատանքներին: Գնդապետ Սամվել Ավետիսյանը նշեց, որ անչափահասների հետ տարվող աշխատանքներն իրենց մշտական ուշադրության կենտրոնում են` այդ հարցում կարևորելով ավագ դպրոցներում դպրոցական տեսուչների առկայությունը: Նա նաև հորդորեց համայնքների ղեկավարներին, որ համայնքային միջոցառումներ կազմակերպելու ժամանակ, անվտանգությունն ապահովելու նկատառումներով, այդ մասին անպայման տեղեկացնեն ոստիկանությանը: Անդրադարձ եղավ նաև թափառող շների խնդրին: Քննարկված հարցերի շուրջ ներկաներն արտահայտեցին իրենց կարծիքները, հանդես եկան առաջարկություններով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26