Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղի ունեցան ՏԻՄընտրություններ

Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղի ունեցան ՏԻՄընտրություններ 15.02.2016

  Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրով Դիլիջան քաղաքային համայնքին են միանում Հաղարծին, Գոշ, Թեղուտ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք գյուղերը: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի տեղեկացմամբ քվեարկության նախնական արդյունքներով ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներ Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Վովայի Սանթրոսյանը ստացել է 6797...

Մրցույթում հաղթած աշակերտները պարգևատրվեցին  վկայականներով և բջջային հեռախոսներով

Մրցույթում հաղթած աշակերտները պարգևատրվեցին վկայականներով և բջջային հեռախոսներով 12.02.2016

 Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում ունեցան Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մասին հայտարարված շարադրությունների մրցույթի հաղթողների ու նրանց ուսուցիչների հետ: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Տեղեկացնենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սահմանամերձ Տավուշի...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12.02.2016

 Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 5948 աշխատանք փնտրող անձ /Իջևանում` 2114, Դիլիջանում` 1946, Բերդում` 894, Նոյեմբերյանում` 994/: Զբաղվածության կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարվող աշխատանքների արդյունքում նրանցից 26-ը տեղավորվել են...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 10.02.2016

 2016 թվականի հունվար ամսին, համաձայն ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ է ստացել 5340 ընտանիք, որոնցից 1965-ը` Իջևանի, 1228-ը` Դիլիջանի, 1144-ը` Բերդի և 1003-ը` Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 349 ընտանիք ստացել է նաև հրատապ դրամական օգնություն /Իջևանում` 185 ընտանիք, Դիլիջանում` 54, Բերդում` 61, Նոյեմբերյանում` 49/ :   Հունվար ամսվա...

<<ՄԱՍՏ>> թեստի փորձարկում Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում

<<ՄԱՍՏ>> թեստի փորձարկում Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում 05.02.2016

  Փետրվարի 4-ին <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ <<ՄԱՍՏ>> թեստավորման դասընթաց, որի ընթացքում անցկացվեց <<ՄԱՍՏ>> թեստի փորձարկում: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լևոն Վանցյանը, <<Հյուման Դիգնիթի ընդ Փիս>> /HDP/ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ...

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շնորհանդես Դիլիջանում

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շնորհանդես Դիլիջանում 04.02.2016

  Փետրվարի 3-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շնորհանդես: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Շնորհանդեսին մասնակցում էին Համայնքների խոշորացման ծրագրի Դիլիջանի փնջում ընդգրկված յոթ համայնքների ղեկավարները` Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղական համայնքների ղեկավարներ Սարգիս Պողոսյանը, Արարատ Թամրազյանը, Գևորգ Ամիրխանյանը, Վարդան Գրիգորյանը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-26 17:05:52