Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

18.11.2016

  Նոյեմբերի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Ելնելով օրակարգի առաջին հարցից՝ մարզպետներն ըստ մարզերի ներկայացրել են մարզերում իրականացվելիք կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը:
 Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025թ.թ. զարգացման ռազմավարության և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների պատվիրակման մոդելները (աղբահանություն, լուսավորություն): Նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է ՀՀ մարզպետարանների գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներին:
 ՀՀ մարզպետներին է ներկայացվել «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ստեղծել գյուղական համայնքների բնակիչների համար լրացուցիչ կայուն եկամուտ ապահովող հնարավորություններ, որոնք կնպաստեն աղքատության մակարդակի նվազեցմանը, համահավասար տարածքային և գյուղական միջավայրի զարգացմանը, զբոսաշրջության պետական ռազմավարության զարգացմանը՝ ներգրավելով մեծ ներուժ ունեցող, բայց դեռևս չբացահայտված գյուղական գողտրիկ և փոքր տարածքներ զբոսաշրջության հիմնական հանգույցների ամբողջական ձևավորման և շուկայական գրավչության ամրապնդման նպատակով:
 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքների կողմից աշխատավարձերի գծով պարտքերի մարման ընթացքին վերաբերող հարցեր:


http://mtad.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26