Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ,,Իմ մասին,, մանկապատանեկան թատերական փառատոնի փակման արարողությունը

15.11.2016

  Այսօր Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ,,Իմ մասին,, մանկապատանեկան թատերական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությանը և Տավուշի մարզպետարանին: Փառատոնը նվիրված է ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության 20-ամյա հոբելյանին և նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը և նրանց կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքի ձևավորմանը: Նախաձեռնությունն իրականացվում է ,,Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար,, ցանցային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամի Կրթության աջակցության ծրագրի /Բուդապեշտ/ ֆինանսավորմամբ: Մրցութային կարգով տեղում ստեղծված հանձնաժողովների գնահատման արդյունքում փառատոնի եզրափակիչ փուլին` փակման արարողությանը մասնակցելու համար մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրվել էր մեկ թատերախումբ՝ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը Նոյեմբերյանի տարածաշրջանից, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցը Իջևանի տարածաշրջանից, Հաղարծնի միջնակարգ դպրոցը Դիլիջանի տարածաշրջանից և Բերդի տարածաշրջանից Նավուրի միջնակարգ դպրոցը: Թատերախմբերը ներկայացրին մեկը մյուսից հետաքրքիր բեմադրություններ տարբեր հեքիաթների մոտիվներով՝ ցուցադրելով անկաշկանդ ու գրավիչ խաղ: Ժյուրիի գնահատմամբ լավագույնը ճանաչվեց Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի թատերախումբը, իսկ մասնակից մյուս թատերախմբերը լավագույնը ճանաչվեցին իրենց տարածաշրջանում: Փառատոնի ավարտին բոլոր խմբերը միջոցառման կազմակերպիչների կողմից պարգևատրվեցին վկայականներով և հուշանվերների փաթեթով, իսկ Կողբի դպրոցը որպես հաղթող նաև պրոյեկտոր նվեր ստացավ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59