Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն լրատվամիջոցների 23.05.2016
Մայիսի 25-ին, Տավուշի մարզպետարանում, ապակենտրոնացված համաձայնագրի ստորագրման արարողությունից անմիջապես հետո, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դևեջյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Ներկայացվեց պարենային անվտանգության ծրագրի ընթացքը 20.05.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում Եվրամիության ֆինանսավորմամբ ՕՔՍՖԱՄ միջազգային բրիտանական կազմակեպության կողմից Տավուշի մարզում իրականացվող պարենային անվտանգության և կենսապահովման ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահներ, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ: Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի ծրագրերի և վերլուծության...
Մայիսի 19-ին Նոյեմբերյանում ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներին առնչվող հարցեր: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ԿԽՄԿ-ն աջակցության մի շարք նոր ծրագրեր է նախաձեռնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին սատարելու նպատակով: Աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում...

Հաղթեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը 19.05.2016
ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության նախաձեռնությամբ այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական մանկապարտեզ>> մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած 4 նախադպրոցական հիմնարկների` Իջևանի թիվ 1, Դիլիջանի թիվ 1, Բերդի թիվ 3 և Այրումի մանկապարտեզների թիմերը: Պայքարը թեժ էր ու լարված: Նախատեսված հինգ...

Ներկայացվեցին սոցիալական ոլորտի մի շարք կարևոր իրավական ակտեր 18.05.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ, մարզի` սոցիալական ծառայություն տրամադրող Իջևանի, Բերդի, Դիլիջանի և Նոյեմբերյանի բոլոր կառույցների, առողջապահության և կրթության ոլորտների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացի մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության...

Անցկացվեց Իջևան քաղաքի շախմատի դպրոցականների բաց առաջնությունը 16.05.2016
Մայիսի 13-14-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Իջևան քաղաքի շախմատի դպրոցականների բաց առաջնությունը, որին մասնակցեց քաղաքի դպրոցների շուրջ երեսուն շախմատիստ: Պայքարն ընթանում էր 2-րդից 6-րդ դասարանների աշակերտների միջև: Երկօրյա լարված մրցապայքարի արդյունքում 1-ին տեղ գրավեց թիվ 1 դպրոցի ներկայացուցիչ Զարե Ղազարյանը: 2-րդ տեղում թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլյա Ղուլարյանն էր: 3-րդ տեղում դարձյալ թիվ 5 դպրոցի ներկայացուցիչն էր` Նարեկ Ամիրյանը: Հաղթողները...


